Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են խնամքի նպաստին առնչվող նոր իրավակարգավորումներ

Հոկտեմբեր 08,2015 16:17

ՀՀ կառավարության 08.10.2015թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն, վերականգնելուն, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելուն և վերսկսելուն, չվճարված նպաստի գումարը վճարելուն առնչվող իրավակարգավորումները:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է`

– որպես խնամքի իրավունք տվող պայման սահմանել ծնողի` ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ նույն վայրի հասցեով հաշվառված լինելը,

– խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղեկատվական բազայի տվյալները ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ,

– խնամքի նպաստը հետադարձով վճարվում է խնամքի արձակուրդը սկսելու ամսվա 1-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում, իսկ 6-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

– առաջարկվում է, որ երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողին հաջորդ երեխայի համար խնամքի նպաստը նշանակել այդ երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

–  հստակեցնել խնամքի նպաստը վճարելու եղանակները` կանխիկ և անկանխիկ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031