Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-շվեդական սրբիչային սկանդալը կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում

Հոկտեմբեր 08,2015 15:53

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը դատի էր տվել շվեդական ֆուտբոլային ակումբին՝ «ԱԻԿ»-ին՝ ակումբի անունը արատավորելու, շիրակցի ֆուտբոլիստներին ակնհայտորեն զրպարտելու, սրբիչի գող հռչակելու համար:

Հիշեցնենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Ստոկհոլմում Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղից առաջ տհաճ պատմության մեջ էր հայտնվել. «ԱԻԿ»-ի ադմինիստրատոր Օկե Անդերսոնը ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստներին հոգեբանական ճնշման ենթարկելու ու այսպիսով նրանց պարտության մատնելու նպատակով՝ շվեդական լրատվամիջոցներին հայտնել էր, թե շիրակցիները հյուրերի հանդերձարանից գողացել են 17 սրբիչ:

Վայրկյաններ անց շվեդական մամուլը հեղեղվել էր այս լուրով, որից հետո, սակայն, այդ նույն ադմինիստրատորը հերքել էր իր հայտարարությունը՝ նշելով, որ վստահ չէ, թե սրբիչները «Շիրակ»-ի ֆուտբոլիստներն են տարել:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի փաստաբան Մարկ Սաֆարյանն էլ դատարան հայց էր ներկայացրել «ԱԻԿ»-ի դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել վերջինիս «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անունը արատավորելու ու վարկաբեկելու համար:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադեւոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 18-ին, այն կքննվի Ստոկհոլմի կենտրոնական դատարանում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031