2015 թվականի Գրականության Նոբելյան մրցանակը ստացավ բելառուս գրող, լրագրող Սվետլանա Ալեքսեյեւիչը:
«Nobelprize» կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ բելառուս գրողը այս մրցանակին է արժանացել «բազմահնչյուն աշխատանքի, տառապանքի եւ խիզախության մեր ժամանակների հուշարձանի համար»:
Ըստ «The Guardian»-ի, նա ռուսական ռեժիմի հայտնի քննադատ է:
Բացի Սվետլանա Ալեքսեյեւիչից՝ այս մրցանակը ստանալու համար ներկայացվել էին ճապոնացի Հարուկի Մուրակամին, քենյացի վիպագիր Նգուգի Վա Թիոնգոն, նորվեգացի Ջոն Ֆուզը եւ ամերիկացի գրողներ Ջոյս Քարոլ Օատեսը եւ Ֆիլիպ Ռոթը:
Կարդացեք նաև
Սվետլանա Ալեքսեյեւիչը հեղինակել է «Պատերազմը կանացի դեմք չունի», «Վերջին վկաները», «Ցինկե տղաները», «Մահով հիացածները», «Չերնոբիլի աղոթք», «Վերջին վկաները. մենակատարում մանկական ձայնի համար», «Ժամանակի երկրորդ ձեռքը» գրքերը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ