Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք-չորս ամիս հետո Ռուսաստանը հաջողություն կգրանցի Սիրիայում». թուրքագետ

Հոկտեմբեր 08,2015 15:22

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ Ռուսաստան, Իրան, Իրաք ձևավորված առանցքը շուտով հաջողության կհասնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

«Ամեն բան արդեն պարզ է, Ռուսաստանը հաղթանակ է գրանցում Իսլամական պետության դեմ պայքարում: Մի քանի օր ժամանակ է տվել ահաբեկիչներին և վճռական է նրանց ոչնչացնելու հարցում: Պուտինն ինքը հայտարարեց՝ որ քաղաքն ազատագրեն, այնտեղ կոչնչացնեն ահաբեկիչներին»:

Հակոբ Չաքրյանի կանխատեսմամբ՝ 3-4 ամիս հետո Ռուսաստանը հաջողություն կգրանցի Սիրիայում:

«Թուրքական քաղաքականությունը Սիրիայում ձախողվել է, և Թուրքիան Սիրիայում դիրքերն ամրապնդելու բոլոր հույսերն աստիճանաբար կորցնում է»,- կարծում է թուրքագետը:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան սխալը սխալի հետևից է անում և «անմիտ» հայտարարություններով միմիայն խայտառակում է իրեն. «ՌԴ ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո Թուրքիան, ի դեմս Դավութօղլուի, շատ կտրուկ հայտարարությամբ հանդես եկավ և հայտնվեց ծիծաղելի ու հիմար դրության մեջ»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե կհարվածի Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռին, եթե ևս մեկ անգամ դա կրկնվի: Սակայն այդ հայտարարությունից անմիջապես հետո գրանցվեց ևս մեկը, ի պատասխան որի Անկարան ոչինչ չարեց:

«Նախընտրական շրջան է, ասլան էր կտրել: Թուրքիան այն պետությունը չէ, որ կարողանա Ռուսաստանի հետ մրցակցել: Ռուսաստանի դեմ չի կարող խաղալ»,- համոզմունք հայտնեց բանախոսը:

Ի դեպ, Թուրքիայում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Հ. Չաքրյանը կարծում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կհաղթի այդ ընտրություններում, բայց միանձնյա իշխանության հասնելու համար անհրաժեշտ 276 տեղը խորհրդարանում չի ապահովի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031