Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սպառնացել է Սիրիայի պատճառով հրաժարվել ռուսական գազից

Հոկտեմբեր 08,2015 14:42

Թուրքիան սպառնում է հրաժարվել ռուսական գազ գնելուց: Պատճառը օրերս ռուսական կործանիչների կողմից թուրքական սահմանը խախտելն է: Այս հայտարարությունն, ըստ «Газета»-ի, արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուսաստանը պետք է զգայուն լինի այս հարցերում: Մենք Ռուսաստանի բնական գազի համար 1 գնորդն ենք: Թուրքիային կորցնելը լուրջ կորուստ կլինի Ռուսաստանի համար: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է բնական գազ գնել շատ տարբեր երկրներից»,- մասնավորապես ասել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ իր երկիրը նման վերաբերմունք կցուցաբերի նաեւ «Ակույու» առաջին ատոմային էլեկտրակայանի շինարարության հարցով. «Եթե ռուսները չկառուցեն այն, ուրիշ մեկը կգա եւ կկառուցի այն»:

Թուրքական «Daily Sabah» կայքն էլ փոխանցել է, որ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է նաեւ, որ նա անցած ամիս, Սիրիային ավիահարվածներ հասցնելուց առաջ, հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ եւ խոսել է: «Մեր օդային սահմանների խախտումն այդ ամենից հետո չի համապատասխանում լուրջ դիվանագիտությանը: Մենք դժգոհ ենք: Այդպիսի բան չպիտի պատահեր»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք Էրդողանը կխոսի Պուտինի հետ, որպեսզի կանխարգելվեն նման խախտումները: Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը այդպիսի բան կանի: ՆԱՏՕ-ի շտապ հավաքը ցույց տվեց, թե ինչքան լուրջ են նրանք ընդունում այս խնդիրը: Այս խախտումները եղան Պուտինի հետ իմ խոսակցությունից հետո, եւ ես չեմ հավատում, որ այս պայմաններում իմաստ ունի կրկին զանգահարել Պուտինին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, Բրյուսելում Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ եթե Ռուսաստանը Թուրքիայի նման ընկերոջը կորցնի, որի հետ շատ բիզնեսներ ունի, նա շատ բան կկորցնի:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031