Լրահոս
Օրվա լրահոսը

Հայեցակարգ՝ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված

Հոկտեմբեր 08,2015 14:37

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նախատեսված միջոցառումները կնպաստեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, ներդրումային նոր մեխանիզմների ներդրմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, երկրի մրցակցային առավելությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացման ապահովմանը: Այսպիսով, տրվում է ՀՀ ներդրումային քաղաքականության սահմանումը, սահմանվում են դրա նպատակներն ու խնդիրները, նախանշվում են ներդրումային քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքները, ոլորտի կարգավորումները համապատասխանեցվում են միջազգային առաջադեմ չափանիշներին, ինչպես նաև հստակեցվում են ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվելիք միջոցառումները ներդրումային քաղաքականության արդիականացման ուղղությամբ:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում ներդրումային գործունեությանն առնչվող օրենսդրության մեջ առկա են բացեր, մասնավորապես, «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքն ընդունման պահից` 1994թ.-ից, փոփոխությունների չի ենթարկվել, մինչդեռ գործարար և ներդրումային միջավայր հասկացությունը զգալիորեն ընդլայնվել է և կրել բովանդակային փոփոխություններ: Թեև Հայաստանում իրականացվում է ներդրումների խրախուսման հետևողական քաղաքականություն` հիմնված «բաց դռների» քաղաքականության մոտեցման վրա, այնուամենայնիվ ներկայումս ՀՀ կառավարության տրամադրության տակ առկա խրախուսման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները դեռևս սահմանափակ են և ունեն վերանայման կարիք: Հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրն ուղղված են լուծելու ոլորտի հիմնական խնդիրները` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում և ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031