Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» տուժող Փայլակ Հայրապետյանը վնասվածք է ստացել

Հոկտեմբեր 08,2015 14:28

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյան) «օֆշորի գործով» դատական նիստին ներկա չէին տուժող Փայլակ Հայրապետյանը, նրա ներկայացուցիչ Ինգա Ավագյանը:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը տեղեկացրեց, որ պարոն Հայրապետյանը չի ներկայացել դատարան, քանի որ ընկել է իր տանը և վնասվածք ստացել:

dat_ofshor-2

Իսկ Ինգա Ավագյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել, որով տեղեկացնում էր, որ Փաստաբանների պալատում մասնակցում է որակավորման քննությունների ու խնդրում է, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ապացույցների ուսումնասիրման հետ կապված պետք է ներկայացնի մի շարք միջնորդություններ, ուստի իր բացակայության պայմաններում դատական նիստը շարունակելու դեպքում հնարավորություն չի ունենա լիովին իրականացնել իր վստահորդի շահերի պաշտպանությունը:

dat_ofshor-Suqiasyan-2

Դատական նիստը չկայացավ, քանի որ նախագահող դատավորը կարծիք հայտնեց, որ ապացույցների հետազոտման փուլում Փայլակ Հայրապետյանի և Ինգա Ավագյանի  մասնակցությունը պարտադիր պայման է:

Հաջորդ դատական նիստը կկայանա 2015-ի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031