Սեպտեմբերի 25-ին «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ծախսերի մի մասը սահմանամերձ գյուղերի խնդիրներին ուղղելու առաջարկով: Համոզված եմ, որ Դուք ևս շատ մտահոգ եք այս մասին ու Ձեր մտքում ևս ունեք հետաքրքիր գաղափարներ: Կարծում եմ շատ արդյունավետ կլինի, եթե կազմակերպեք մի քննարկում, որին հրավիրեք նաև այդ երիտասարդների ներկայացուցիչներին ու լինի բաց և անկեղծ մտքերի փոխանակություն, որից կշահեն թե՛ Ձեր, թե՛ երիտասարդների գաղափարները: Համոզված եմ, որ նման երկխոսությունը կամրացնի քաղաքապետ-հասարակություն փոխադարձ վստահությունը:
Տեղեկացնում եմ, որ այսօր, հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդության հետ կապերի պատասխանատու Սամվել Մերթարջյանի հետ տեղի ունեցավ քննարկում «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ, որի արդյունքում ձևավորվեց առաջարկությունների փաթեթ: Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների ղեկավարները համագործակցության համաձայնագրեր են կնքել տարբեր մարզերի մարզպետների հետ ու առաջարկվեց, որ այդ համագործակցությունն իրականացվի «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ և այլ նման առաջարկներ: Պարոն Մերթարջյանը խոստացավ այդ փաթեթը ներկայացնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Կարծում եմ, այս համագործակցության շնորհիվ մարզերի սահմանամերձ գյուղերին արվող օգնության նկատմամբ վստահության աստիճանն ավելի կբարձրանա ու կապահովվի թափանցիկությունը:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ