Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյանը համամիտ է Վուդի Ալենի հետ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 13:51

«Երեկ դուք իմ հարցին պատասխանելիս մի քանի անգամ ասացիք`երեւի ուշադիր չեք»,- երեկ`իր հարցին Հանրայի հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պատասխանին արձագանքելով՝ իր ելույթը սկսեց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորը երեկ գնացել ու ուշադիր նայել է Հանրայինի լրատվական ծրագիրը ու այսօր հեգնեց. «Ասել էին՝ պատգամավոր կա, որ չորրորդ տարին է՝ գործունեություն է ծավալում, ոչ մի վայրկյան լուսաբանում չի եղել, գոնե էդ ցույց տայիք, որ հակասություն գտնեիք խոսքումս»:

Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ իշխանության սեղմած կոճակի արդյունքում է Հանրայինն աշխատում, հետեւաբար, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործունեություն իրականացնող պատգամավորները «միամիտ դուրս» են մնում Հանրայինի տեսախցիկների ուշադրությունից: «Փողը ստանում է հանրությունից, կատարում է իշխանության պատվերը»,- ասաց նա`հավելելով, որ այդ իսկ պատճառով իր բոլոր ասածները իշխանության հասցեին են:

«Ինֆորմացիոն բլոկադան իննսունականների ոճ է: Դուք չգիտե՞ք, որ այսօր գոյություն ունի համացանց, իմաստը ո՞րն է»,- հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:

Նա անդրադարձավ մշակութային ծրագրերին էլ, որոնց մասին պատգամավորները հիմնականում դրվատանքով էին խոսում:

«Ուզում եք ասել, որ տաղանդավոր երեխայի համար, որը գումար չունի, Հանրային հեռուստաընկերության ճանապարհները բա՞ց են»,- տարակուսեց Տիգրան Ուրիխանյանը`հետաքրքրվելով`բա ինչո՞ւ են անընդհատ նույն դեմքերը երգում, պարում:

Իր խոսքի վերջում, նա ընդհանրական նկատեց. «Անարդյունավետ կառավարման բացակայությունը, կառավարողներին փոխելու սարսափից է, որ այդ կերպ եք աշխատում»: Ու մեջբերեց Վուդի Ալենին, ով ասել էր. «Լոս Անջելեսում վաղուց գործարանները աղբ չեն վերամշակում, դրանով զբաղվում է հեռուստաընկերությունը»:

Ինֆորմացիոն բլոկադայի մասով էլ ասաց, որ հայտնի է`արգելված պտուղը քաղցր է ու մարդկանց հետաքրքրությունը դրանից կրկնապատկվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031