Հանրապետության տարածքում`
09-ին, 10-ի գիշերը, 13-ին երեկոյան ժամերից շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 10-ի օրվա երկրորդ կեսից, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 09-ին, 11-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 10-12-ին աստիճանաբար նույնքանով կբարձրանա:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը կտատանվի` լեռնային շրջաններում՝ +2…+6, Լոռիում` +6..+10, Տավուշում` +8…+13, Արագածոտնի նախալեռներում` +8…+10, Արարատյան դաշտում՝ +9…+12, Սյունիքի հովիտներում` +10…+14, Սյունիքի նախալեռներում` +5…+8 և Արցախում` +10…+13 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` +11…+15, Լոռիում` +14…+17, Տավուշում` +17…+20, Արագածոտնի նախալեռներում`+16…+18, Արարատյան դաշտում` +19…+21, Սյունիքի հովիտներում` +20…+24, Սյունիքի նախալեռներում` +13…+17 և Արցախում` +15…+20 աստիճանի սահմաններում:
Կարդացեք նաև
Երևանում`
09-ին, 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 16-18մ/վրկ: 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 09-ի գիշերը սպասվում է` +9…+11, ցերեկը +18…+20 աստիճան:
ՀՀ ՏԿԱԻՆ