Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի, ՀԽ-ի և Զարուհի Փոստանջյանի թեման` միջազգային համաժողովում. «Ա1+» (տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 13:42

Հայաստանում մարդու իրավունքների և արդարադատության համակարգի վիճակը հայաստանցի իրավապաշտպանները ներկայացրել են ԵԱՀԿ ԺՄԻԳ Մարդու իրավունքների իրականացման ամենամյա ժողովի ժամանակ:

«Ես անդրադարձա Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների թեմային, որ դա ժողովրդավարական պետության պայմաններում ուղղակիորեն անթույլատրելի է, Շանթ Հարությունյանի և ընկերների թեման ևս տեղ գտավ իմ խոսքում, ինչպես նաև կարևորեցի Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության խայտառակ հայտարարությունը»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը կարեւորում է նման ժողովները, քանի որ միջազգային հարթակում պետության ներկայացուցիչներն ստիպված են լինում պատասխանել իրավապաշտպանների կողմից առաջ քաշված հարցադրումներին:

«Հայաստանի հանրապետության ներկայացուցիչը թեմաների վերաբերյալ ուղղակի արձագանք չարեց… այսինքն՝ ի՞նչ պետք է ներկայացներ: Սակայն երբ խոսքը վերաբերում էր այլ հարցերի՝ խոշտանգումներ, դատական իշխանություն, նա ուղղակի ասաց, որ իրենք պատրաստ են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ»,- ասում է պարոն Սաքունցը:

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանին անակնկալի է բերել պետության ներկայացուցչի արձագանքը հունիսի 23-ի դեպքերի մասին խոսելիս:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031