Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր Վազգենն ա, բա ինչ պիտի անեինք». Մանվել Գրիգորյան

Հոկտեմբեր 08,2015 13:40

Այսօր Էջմիածնի հիմնադրման 2700-ամյակի տոնական միջոցառումների սկիզբն ազդարարվեց Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի հուշարձանի բացման արարողությամբ: Միջոցառմանը ներկա էին հանրապետության բարձրաստիճան այրերը` ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Գ.Սահակյանը,պատգամավորներ` Մ. Գրիգորյանը և Ս. Սանոյանը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Արարողության պատվավոր հյուրերն էին Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները`Գրետա և Զավեն Սարգսյանները, սպարապետի եղբայրները`Արամ և Արմեն Սարգսյանները: Հուշարձանի բացումը կատարեց Արմեն Սարգսյանը:

Greta mayrik

Echmiadzin_Armen_Sargsyan_Vazgen_Sargsyan

Aravot.am-ի հարցին, թե ինչպես որոշվեց Սպարապետի կիսանդրին տեղադրել նրա անունը կրող փողոցում`Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Շնորհավորում եմ համաքաղաքացիներիս Էջմիածնի տոնի առթիվ: Ցանկանում եմ ավելի բարեկեցիկ կյանք, իսկ թե ինչու որոշեցինք` մեր Վազգենն ա, բա ինչ պիտի անեինք»:

Manvel_Grigoryan_2

Մեր զրույցում հուշարձանի հեղինակ- քանդակագործ Ռուբեն Նալբանդյանը մասնավորապես ասաց, որ կարճ ժամանակում`մոտ երկու ամսվա ընթացքում գլուխ է բերվել քանդակը. «Սա բավականին բարդ աշխատանք էր, բայց մենք կարողացանք հասցնել` ժամանակի մեջ տեղավորվելով:

4

Վ.Սարգսյան փողոցում տեղադրված կիսանդրին առիթ հանդիսացավ,որպեսզի բարեկարգվի փողոցը` ստանալով ավելի ներկայանալի տեսք: Կիսանդրին բրոնզ է, իսկ ներքևի հատվածը ընտրեցինք տուֆը, քանի որ այն հայության խորհրդանիշն է: Կարող էինք նաև բազալտից կառուցել: Կիսանդրին շրջապատված է չորս սյուներով, որոնք խորհրդանշում են աշխարհի չորս կողմերը, և այն ժամանակաշրջանը, երբ բոլորը սպարապետի շուրջն էին համախմբվել»:

Echmiadzin_Aram_Sargsyan

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը`Արամ Սարգսյանն էլ ասաց, որ սա ևս մեկ առիթ է գնահատելու եղբոր հայրենանվեր գործը: «Նման հուշարձաններ տեղադրվում են գրեթե ամեն տարի, ինչպես Հայաստանի սահմանամերձ շրջաններում, այնպես էլ Արցախում: Մենք նախապես իմացել ենք, և բնականաբար մեր դրական գնահատականն ենք տալիս նմանատիպ միջոցառումներին»:

Ejmiacni qaghaqapet Echmiadzin_Galust_Serj Echmiadzin Echmiadzin_Galust_Serj-2 Echmiadzin_Vazgen_Sargsyan-

 

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Հուշարձանի բացմանը նվիրված հոդված, որում հուշարձանը տենց էլ չտեսանք։
    ՍԹԱՓՎԵ՛Ք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031