«Խաղողի մթերման հարցը եթե գյուղնախարարի համար պոպուլիզմ է մեկնաբանությունները ձեզ»,- այսօր խորհրդարանում, մինչ Հանրային հեռուստաընկերության հաշվետվության մասին ելույթին անցնելը՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Երեկ, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էր գյուղնախարարին խաղողի մթերման մասին հարց տվել: «Եթե մինչեւ հիմա գյուղնախարարության դերը չեք հասկացել՝ դա ձեր իրավունքն է»,- իր պատասխանում վրդովվել էր Սերգո Կարապետյանը`պատգամավորի հարցն ու մտահոգությունը պոպուլիզմ որակելով:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ պոպուլիզմը գյուղնախարարի պահվածքն է, որ այդպես է արձագանքում պատգամավորի մտահոգություններին, քանի որ փաստ է` գյուղացիները չեն կարողանում մթերել բերքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ