Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալական բունտի ուրվական. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 08,2015 12:35

Թվում է, տարին հաջող էր, չափազանց բերքառատ, դա պետք է որ մեղմի առաջին հերթին գյուղացիների սոցիալական խնդիրները, վերամշակման գործարանների համար պարապուրդի ժամանակ չլինի։ Բայց պարզվում է, որ առատ բերքը ճիշտ հակառակ պատկեր է ստեղծել, գյուղացիները այն իրացնելու հնար չունեն։

Մարդիկ տոննաներով բերքը թափում են։ Պարզապես թափում են։ Որովհետեւ այն ոչ մի բանի պիտանի չէ։ Նույնիսկ որպես անասնակեր չեն օգտագործում։

Պատճառները տարբեր են։ Պարզվում է, որ մեր գործարանների արտադրական հզորությունները չեն ներում, որպեսզի այդքան մեծ քանակությամբ խաղող ընդունեն։ Հաջորդը՝ պատճառ են բերում խաղողի որակը։

Կա մեկ այլ պատճառ, ինչի մասին երեկ խոսել է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը. դա Ռուսաստանի կողմից ոչ բավարար պայմաններն են, որոնք թույլ չեն տալիս բերքը իրացնել այնտեղ։

Ավելին, թեպետ Հայաստանն է համարվում Ռուսաստանի համարյա թիվ մեկ քաղաքական, տնտեսական եւ ռազմական գործընկերը տարածաշրջանում, բայց ռուսական շուկայում վրացական խմիչքների վաճառքի ծավալներն են ավելանում, մերը՝ նվազում։

Այս ամենը սոցիալական բունտի պարարտ հող է ստեղծում։ Գյուղացիները ամբողջ տարին բերք են աճեցրել, հազարավոր ընտանիքներ դրա համար վարկեր են վերցրել, ու հիմա փաստի առաջ են կանգնել։ Շատերը իրենց ներդրածի 10 տոկոսն անգամ չեն ստացել։ Ու մենք ինչ-որ նախարարություններ ունենք, գերատեսչություններ, որոնց ձայնը չի լսվում։ Իշխանությունները ի՞նչ պետք է պատասխանեն այն մարդկանց, ովքեր սնանկացել են, կորցրել իրենց ունեցվածքը, տունը ու փողոցում հայտնվել։

Որոշ պաշտոնյաներ եւ գործարանների տնօրեններ այս իրավիճակը բացատրում են խաղողի վատ որակով։ Բայց դրա համար կա գյուղնախարարություն, կան ինստիտուտներ, լաբորատորիաներ, որոնք պետք է զբաղվեին այս հարցով ու գյուղացուն օգնեին ավելի լավ որակի բերք ստանալու հարցում։

Այժմ դեպի Արարատի մարզ գնալիս ճանապարհամերձ հատվածներում կարելի է թափած խաղողի սարեր տեսնել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031