«Մարդու իրավունքների հարցերով ԵԽ-Ադրբեջան համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի որոշումը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հարցը մարդու իրավունքների մեջ չէ»,- այս հայտարարությունը, «Trend»-ի հետ զրույցում, արել է Ադրբեջանցի պատգամավոր Թահիր Ռզաեւը:
Նա նշել է, որ եթե ԵԽ-ի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, «նրանք պետք է անդրադառնային Ադրբեջանից ավելի քան 1 միլիոն բռնի տեղահանվածներին եւ փախստականներին, որոնց իրավունքները խախտվել են Հայաստանի կողմից»:
Ռզաեւը նաեւ ասել է, որ Եվրոպայի խորհրդում կան ուժեր, որոնք Հայաստանի ազդեցության տակ են գտնվում եւ ցանկանում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. «Երկար ժամանակ է Հայաստանում հանրահավաքներ են տեղի ունենում, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում: Այնուամենայնիվ ԵԽ-ն աչք է փակում այս հանգամանքի վրա»:
Չնայած Ադրբեջանի դեմ կիրառվող երկակի չափանիշներին, ըստ Թահիր Ռզաեւի, իր երկիրը միշտ պատրաստ է եղել համագործակցել ԵԽ-ի հետ. «Սակայն այսպիսի գործողություններով, իրենց սեփական շահերը հետապնդելով, նրանք վնաս են հասցնում երկկողմ համագործակցությանը»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ