Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ՝ հարկային նոր օրենսգրքով կկրճատվեն արտոնությունները

Հոկտեմբեր 08,2015 12:05

Գործադիրի այսօրվա նիստում Հարկային օրենսգիրքը փոխելու մասին նախագիծ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա տեղեկացրեց, որ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները նախատեսվում են ուժի մեջ մտնել 2018 թվականի հունվարի մեկից:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք են եւ ֆինանսների նախարարությունը նոր օրենսգիրքը մշակել ու կազմել է այն գաղափարի վրա, որ հնարավորինս պետք է կրճատել արտոնությունները, դրանց փոխարեն առավել հասցեական սուբսիդավորում հատկացնել պետական բյուջեից:

«Այս մոտեցումը ողջունելի է: Ինձ հիմնավորումներ են պետք, որ ոչ թե վատացնում, այլ լավացնում է դրա կարիքն ունեցող քաղաքացիների վիճակը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաեւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում քննարկումներ իրականացնել, եւ ներկայացնել առաջարկներ:

Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ քննարկումները կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ, իսկ 2016 թվականին կուղարկվի խորհրդարան:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031