Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում՝ աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պատճառ. «Ա1+» (տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 11:41

Սեպտեմբերի 30-ից հետո Մերձավոր Արևելքում ստեղծվել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակ։

«Ռուսաստանը փորձեց դառնալ գործող այս տարածաշրջանում: Նպատակներից մեկը իր ընկեր Բաշար Ալ-Ասադին պահելն էր եւ երկրորդ նպատակն այն էր, որ այստեղ դառնալով գործող անձ՝ Ռուսաստանը մտածում է, որ Սիրիայում կարող է իր դերը ծախել՝ դրա դիմաց Ուկրաինայում լուրջ զիջումներ ձեռք բերելու համար»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Իսկ քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ եթե 3 տարի առաջ Ռուսաստանն իր աջակցությունը հայտներ դեռեւս իրեն լավ զգացող, բանակ ունեցող , քիչ թե շատ հզոր Սիրիային, սիրիական իշխանությունները , բնականաբար, կմերժեին, չէին թողնի։

Ռուսաստանի ներկայությամբ անհանգստացած են բոլոր երկրները եւ հատկապես Թուրքիան։ Վերջինս նախագահական մակարդակով արձագանքեց ռուսական ավիահրթիռների իր տարածքում երկու անգամ հայտնվելու փաստին։ Էրդողանը մասնավորապես հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր նման դաշնակցի, ինչպես նաեւ իր օդային տարածքի ամբողջականությունը խախտելու հաջորդ նմանատիպ փորձը անարձագանք չի մնա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031