«168 ժամի» զրուցակիցն է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան
– Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը շարունակում է իր տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, և նոյեմբերի սկզբին կողմերը կսկսեն բանակցությունները նոր համաձայնագրի շուրջ։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է լինելու նոր համաձայնագրի տեսքը, և համագործակցության ո՞ր ուղղությունները կարող են ներառվել այս համաձայնագրում Ասոցացման համաձայնագրից։
– Ռիգայի գագաթաժողովը հստակություն մտցրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ, այն քարտեզագրեց առաջնահերթությունները և նպատակները, ինչպես նաև՝ բովանդակությունը։ Այն նաև նախանշեց ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի շրջանակի ընդհանուր ընկալումը։
Ինչ վերաբերում է համագործակցության ոլորտներին, ապա գագաթաժողովն ավելի ճշգրիտ պատկեր ուրվագծեց. այն ներառելու է շարժունակությունը՝ երկարաժամկետ ապագայում նպատակ ունենալով հաստատել ազատ վիզային ռեժիմ։ Գիտությունը, ինովացիան և կայուն զարգացումը ևս կլինեն համաձայնագրի մի մասը։ Ավիացիան, Էներգետիկ արդյունավետությունը և շրջակա միջավայրը ևս կլինեն ՀՀ-ԵՄ համատեղ աշխատանքի մի մասը։ ԵՄ-ն օգտագործելու է Հարևանության ներդրումային հնարավորությունը՝ Եվրոպական ֆինանսական ինստիտուտներից փոխառություններ ապահովելով՝ շուկայական մուտքն ու փոխադարձ կապերը զարգացնելու նպատակով։
Ներկայումս պարզ է, որ ժողովրդավարության ամրապնդումը, շուկայական տնտեսության գործարկումը, մակրոտնտեսական կայունության զարգացումը և բիզնես միջավայրը կլինեն նոր իրավական հիմքի հիմնաքարերը: Առևտուրը ևս ներառվելու է այս շրջանակում։ ԵՄ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հայաստանի արտահանման 27%-ի իրացնողը։ Սա փաստ է և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմնական հատվածը։
Նոր իրավական հիմքը, բնականաբար, կարտացոլի այս իրականությունը և կձևակերպվի այնպես, որ ամբողջությամբ համատեղելի կլինի Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ։ Հատկանշական է, որ ԵՏՄ համաձայնագիրը բաց է թողնում որոշ առևտրային ոլորտներ, ինչպիսին առևտրային պարզեցումն է, համագործակցությունն այս ոլորտում ևս պետք է դիտարկվի։
Մայիս ամսին Եվրոպական հանձնաժողովի կողմից դրական առաջարկ էր թողարկվել և որոշ հայտարարություններ՝ նախագահ Տուսկի ՀՀ կատարած այցի ընթացքում, որը նախանշում է, որ հանձնաժողովն ունի բանակցություններ սկսելու մանդատ։ Ողջամիտ կլինի մտածել, որ մեկ տարուց քիչ ժամանակի ընթացքում համաձայնագրի շրջանակը պատրաստ է լինելու, հատկապես, երբ այն հիմնվում է արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրի վրա։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում