Սյունիքի մարզից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանը (լուսանկարում) վստահ է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, իսկապես անմեղ է։
– Դուք համարվում եք Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի բարեկամը ու անձամբ ճանաչում եք նաեւ Տիգրան Խաչատրյանին, խնդրում եմ նշեք, ըստ Ձեզ՝ Տիգրան Խաչատրյանը կարո՞ղ էր մարդ սպանել կամ դաժանաբար ծեծի ենթարկել։
– Ես բազում անգամ ականատես եմ եղել, թե ինչպես է Սուրիկ Խաչատրյանը իր որդիներին դաստիարակչական խրատներ տալիս, բառերով մարդը բացատրում է, թե որն է ճիշտը, որն է սխալը, ես բազում նման փաստերի ականատես եմ եղել։ Ուստի ես չեմ կարծում, որ ջարդել, փշրել նման բաների ընդունակ են իրենք։ Ես այդ տեսակետին չեմ, ու դրանք իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են։
– Այդ դեպքում ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի որդին մշտապես հայտնվում սկանդալային պատմություններում։
Կարդացեք նաև
– Ուղղակի ես մի բան ասեմ, այստեղ իր որդու խնդիրը չի, ցանկացած մարդ, ես էլ տղա ունեմ, ես էլ եմ այդ տարիքն անցել ու, բնականաբար, լինում են ինչ-որ ընկերական հարաբերություններ, ինչ-որ վեճեր… ուղղակի քանի որ հանրության ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում Սուրիկ Խաչատրյանը, ամեն անգամ թեկուզ մի ծաղկից սարքում են ծաղկեփունջ։ Ընդամենը դա է իրականությունը, մարդիկ սիրում են խոսել մի պատմության մասին, հետո դա ուռճացնել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում