Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Արամյանն էլ, այնուամենայնիվ ունի որոշակի վաստակ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2015 10:53

Հատկապես սոցիալական ցանցերի առկայությունն ավելի մեծ հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու առկա հանրային տրամադրությունների մասին, եւ պետք է արձանագրել, որ այն չպատճառաբանված ագրեսիան, այն բացասական տրամադրվածությունը, որն այսօր առկա է մեր հանրության ներսում, խիստ մտահոգիչ է։

Հանրային նման անհասկանալի պահվածք դրսեւորվեց բառացիորեն օրերս, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է բնակարան հատկացնել սիրված հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր գործիչ Զառա Արամյանին։

Նշենք, որ նա նման խնդրանքով դեռեւս տարիներ առաջ էր դիմել քաղաքային իշխանություններին, եւ մայրաքաղաքի տոնին ընդառաջ՝ քաղաքապետարանում որոշել էին ընդառաջել հաղորդավարուհու խնդրանքին։ Թվում է՝ գեղեցիկ քայլ է, Զ. Արամյանն էլ հանրության կողմից սիրված եւ ընդունված դեմք է։

Սակայն բավական էր, որ իշխանությունները նրա նկատմամբ նման դրական ժեստ անեին, որպեսզի հաղորդավարուհու հասցեին հնչեցվեր լուտանքների եւ մեղադրանքների մի ամբողջ հեղեղ։

Իհարկե, Երեւանում կան տասնյակ, գուցե հարյուրավոր ընտանիքներ, որոնք եւս բնակարանի խնդիր ունեն եւ նույնպես տարիներ առաջ դիմել են քաղաքապետարանին։ Սակայն արդյոք արժի այսքան անհանդուրժող լինել եւ չկամեցողության պոռթկումների ընթացքում մոռանալ մարդու վաստակն ու արժանիքներն ու այդքան նեգատիվ հորդել։

Ի վերջո, այդ մեկ հատիկ բնակարանով Երեւանի բնակարանաշինական խնդիրները չէին լուծվելու, իսկ Զառա Արամյանն էլ, այնուամենայնիվ ունի որոշակի վաստակ՝ նման պարգեւի արժանանալու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031