Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Ամալյան. «… Բնակարանը, որ տվել են ինձ, տայի պետբյուջեին, որ լրագրողների աշխատավարձն ավելանա». «Հրապարակ»

Հոկտեմբեր 08,2015 10:47

Սկզբում սահմանամերձ գյուղերի թեման, հիմա էլ բնակարաններ նվիրելու արդեն երկու օր է՝ հանգիստ չի տալիս մարդկանց։ Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ով նույնպես հայտնվել է «երջանիկների» ցուցակում, դա բնորոշում է մեկ բառով՝ «աբիժնիկություն»։

«Մի բան եմ ուզում ասել այն լրագրողներին, ովքեր դեմ են, իրենց է վերաբերում՝ ես կուզեի իսկապես հնարավորություն ունենայի, բնակարան գնեի, իսկ բնակարանը, որ տվել են ինձ, տայի պետբյուջեին, որ լրագրողների աշխատավարձն ավելանա։ Սիրով կուզեի այս երեւույթը վերջանար մեր մեջ, այդ աստիճան չկամություն չի կարելի»,- ասաց Դավիթ Ամալյանը։

Ի դեպ, երգիչը ճիշտ նկատեց, որ իր հասցեին հասարակությունը բավականին մեղմ է գտնվել, ի տարբերություն հաղորդավարուհի Զառա Արամյանի եւ գրող Վահրամ Սահակյանի, սակայն այդ փաստն իրենց չի ուրախացնում. «Գիտեք ինչ, ես խնդիր չունեմ, ինձ վատ բան չեն էլ ասել կամ եթե ասեն, ես առանձնապես անտարբեր կլինեմ։ Բայց ավելի վատ, երբ ինձ ասում են. դեռ Դւսվիթ Ամալյանը՝ ոչինչ, բայց սրան-նրան… երկրում ով ապրում է, նա բնակարան ստանալու արժանի է»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031