Ռուսաստանը երեկ Կասպից ծովի նավատորմից թևավոր մի քանի տասնյակ հրթիռներ է արձակել Սիրիայում «Իսլամական պետությունն ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Վերջին շրջանում ծավալված ՌԴ սիրիական ռազմարշավում, որը կարծեք թե դարձել է Սիրիայի շուրջ և ավելի լայն ընդգրկումով տարածաշրջանային թիվ մեկ խնդիրը, թևավոր հրթիռներով հարվածը որակապես նոր բաղադրիչ է՝ ի տարբերություն ռազմարշավի մեկնարկում Սիրիայի Տարտուսի ռուսական ռազմակայանից ԻԼԻՊ դիրքերին հասցված ավիահարվածների:
Ընդհանրապես, իհարկե, դժվար է ասել, թե իրականում ի՞նչն է ՌԴ թիրախը, և արդյո՞ք ԻԼԻՊ-ն իրական թիրախ է, թե՝ ոչ: Համենայնդեպս, հարվածների հետևանքների մասին առավել համոզիչ տեղեկատվությունը բացակայում է, միևնույն ժամանակ զարմանալի է, որ բացակայում են ԻԼԻՊ պատասխան հարվածի փորձերը: Սակայն խնդիրը, իհարկե, դա չէ, հատկապես Կասպից ծովից ռուսական թևավոր հրթիռների արձակումից հետո:
Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանի այս հայտարարությունները ընդամենը ինֆորմացիոն շոուներ չեն Պուտինի ծննդյան առիթով կազմակերպված, որը երեկ էր, և եթե գործ չունենք հերթական ինֆորմացիոն բադիկների հետ, որպիսին ռուսական իշխանությունն ու իշխանական քարոզչությունը բաց էին թողնում նաև ուկրաինական պատերազմում, ապա այստեղ առանցքային է դառնում հարվածի, այսպես ասած, ելակետի և զինատեսակի խնդիրը: Ռուսաստանը, փաստորեն, դուրս է գալիս զուտ Սիրիայի տարածքից և շրջանակը ընդլայնում մինչև Կասպից ծով, իսկ դա նշանակում է նաև Կովկաս և Կենտրոնական Ասիա: Սա շատ նման է մեսիջի, որ ուղղում է Պուտինն Արևմուտքին, այսինքն՝ Սիրիայից դուրս շատ ավելի մեծ շրջանակով եռացող կաթսա սարքելու մեսիջի, եթե հաշվի չնստեն Ռուսաստանի հետ հարցերի լայն շրջանակի շուրջ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում