Ամռանը Հայաստանում առաջին անգամ անցկացված ֆիթնես-մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած, այսինքն՝ ամենագեղեցիկ մարմին ունեցող կին ճանաչված դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնը օրերս վերադարձել է Թուրքիայից: Արվեստագետը հայկական պատվիրակության կազմում մեկնել էր Ստամբուլ՝ ոգեւորելու տեղի հայերին, որոնք մայիս ամսից պայքարում են 1962թ. Թուզլա թաղամասում կառուցված հայ աղքատ ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը՝ «Քամփ Արմեն»-ը, տեղի իշխանություններից վերադարձնելու համար:
Թուրքերը ցանկանում են հայկական համայնքից ետ վերցնել այս կենտրոնը եւ տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Ինչպես նշեց Աիդա Սիմոնը՝ դա սոսկ որբանոցի շենք չի եղել: Նրա խոսքերով՝ այդ պատերի ներսում ամփոփված է մի ամբողջ ազգի պատմություն: Այնտեղ ժամանակին ուսանել են նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10..2015