Մանանեխը ձիթատու, մեղրատու բույս է, որն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն պարունակում է 35-47 տոկոս բուսական եւ 0,5-1,7 եթերային յուղ: Սերմը պարունակում է մինչեւ 42 տոկոս ճարպային յուղ, 20 տոկոս սպիտակուց, 12 տոկոս եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին:
Կեղեւը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ:
Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով: Պարունակում է նաեւ քոլին, օմեգա 3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները, նաեւ բարձրացնում է առաձգականությունը, նպաստում է օրգանիզմի աճին եւ լակտացիային:
Օրը 3 անգամ խմել թխակապույտ մանանեխի 3-ական մանրացրած սերմ՝ մարմնի դողի, հիշողության թուլացման, ճիճվակրության համար:
Մանանեխի սերմից ստացված յուղը քսել երեսի խալերին, պեպեններին, բծերին, մաշկային ցաներին՝ դրանց անցկացման համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
07.10..2015