Հայաստանի հանրապետության անկախության տոնի առթիվ վաստակավոր արտիստի կոչում ստացած սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը, որը բնակվում է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում, կարծում է, որ կոչումները հնացած են:
«Հիմա այդ կոչումները բացարձակ ակտուալ չեն՝ վաստակավոր, ժողովրդական, այդ կոչումները, ինձ թվում է, պայմանական են: Իմ կյանքը չի փոխվի վաստակավոր ստանալուց հետո, Գլենդելում ո՞ւմ է պետք վաստակավոր արտիստուհի Էռնա Յուզբաշյանը, ծիծաղելի է»,- ասում է երգչուհին: Ըստ նրա, վաստակավոր արտիստի կոչում ստանալը ընդամենը սիրուն պահ է:
«Տաթեւիկ Հովհաննիսյանը, որը այս վերջերս էր եկել այստեղ, կոչում չունի, իմ ընկերուհին, իմ սիրելի Էլվինա Մակարյանը, որը գնաց, բայց կոչում չունեցավ եւ շատերը կան, որոնք առանց կոչումի ապրում են եւ սիրված են ժողովրդի կողմից: Այս պրոյեկտի ու կոչումի նախաձեռնողը եղել է Էմիլ Կարատը, նա 1989 թվականին իմ ուսանողն է եղել եւ մինչ այսօր մենք շփվում ենք: Ինքը Մոսկվայում է ապրում, միշտ ինձ, էն որ ասում են բզում էր, ասում էր՝ Էռնա Նիկոլայեւնա, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ դու չպիտի ունենաս կոչում: Ասում էի՝ այ բալա, հանգիստ թող ինձ, ես ապրում եմ ինձ համար, ինձ այդ կոչումը, Գլենդել քաղաքում, Ամերիկայում հեչ պետք չէ:
Եթե տեղյակ չեք, ասեմ, որ պարտադիր երկու ժողովրդական արտիստ պիտի ստորագրի, որ գնալու է մշակույթի նախարարություն, Էմիլը իմ մեջքի հետեւի այդ ամեն ինչը դասավորեց ու հունիս ամսին ասաց՝ պիտի գաս: Ասի, ես չեմ կարող գալ, բայց ստացվեց այնպես, որ ես եկա Հայաստան, ու այդ ամեն ինչը տեղի ունեցավ, նաեւ համերգները»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ