Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնա Յուզբաշյան. «Արմենչիկի թեման արդեն հետաքրքիր չէ, թո՛ղ ապրի էլի էդ տղան». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 22:15

Այսօր Գյումրու «Ջազ» ակումբում սեպտեմբերի 21-ին վաստակավոր արտիստի կոչում ստացած սիրված երգչուհի  Էռնա Յուզբաշյանից լրագրողները մեկ անգամ եւս հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ռաբիզ երգիչ Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչում ստանալուն:

«Ինձ թվում է, այդ թեման արդեն փակված է: Գիտեք ինչ, ճաշակին ընկեր չկա, ես չեմ թաքցնում, ես ռաբիզ սիրում եմ, լավ ռաբիզը լսում եմ, դուք հարսանիքներին ի՞նչ տակ եք պարում, ուրախանում»,-հարցրեց երգչուհին: Հարցին պատասխանեց նրա կողքին  նստած պրոդյուսերը` Էմիլ Կարատը, նստած տեղից բացականչեց. «Սիրո գիշերվա»: Երգչուհին շարունակեց. «Կարող է փեսայի, հարսի առաջին պարը լինել «Սիրո գիշեր», բայց ինքը իր լսարանն ունի, ես վատ չեմ նայում:

Գիտեք ինչ, մի բան ասեմ, ավելի վատ տարբերակներ կային, հիմա ես չեմ թվարկի, ովքեր որ վաստակավոր են էսօր: Էսօրվա օրով Արմենչիկը մեծ լսարան է հավաքում, գալիս է Երեւան, համալիրում լիքը դահլիճ է լցվում, երեւի հենց այնպես չեն տվել կոչումը, վերջիվերջո ինչքան կարել է դրա մասին խոսել, արդեն հետաքրքիր չէ: Թո՛ղ ապրի էդ տղան, հիմա տվել են, թո՛ղ ուրախանա, ով որ չի սիրում նրան, թո՛ղ զուսպ մնա, ով որ սիրում է,  թո՛ղ նրա հետ ուրախանա: Ես վատ չեմ զգում, ինձ բացարձակ  չի հուզում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031