Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրի շրջակայքում կազինոներ կկառուցվե՞ն

Հոկտեմբեր 07,2015 21:15

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է՝ մարզահամերգային համալիրը պետք է մնար պետական կառույց ու չվաճառվեր մասնավոր ընկերության:

Սեպտեմբերի մեկից համալիրը նոր սեփականատեր ունի: Ըստ hetq.am-ի նոր սեփականատիրոջ՝ ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանի անունը տարբեր խարդախությունների մեջ է շրջանառվում:

«Անկախ նրանից՝ ում են վաճառել համալիրը, կարծում եմ՝ այդ տիպի կառույցը պետք է պետական լիներ, որովհետեւ դա ազգային նշանակության կառույց է, ինչպես օպերային թատրոնը: Ինչ կարելի է սպասել նոր սեփականատիրոջից, ժամանակը ցույց կտա, բայց սովորաբար վաճառքներից հետո մեր փորձը ցույց  է տալիս, որ  լուրջ վերահսկողություն չի իրականացվում կամ պայմանագրով այնպես չի գրվում՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ հուշարձանի պահպանման համար:

Մեծ գումար են տալիս, ուրեմն ինչ-ինչ հնարավորությունների տեր է դառնում, իսկ դա իրոք ազգային նշանակության կառույց է, ու պետք է եւ հանրությունը, եւ պետությունը վերահսկողություն իրականացնի: Բացի դրանից կարեւոր է, թե որտեղ է տեղադրված այդ կառույցը: Բազմաթիվ մասնագետներ խոսել են այն մասին, որ  այն տարածքը, որը անմիջապես հարում է համալիրին՝ եղեռնի հուշարձանը, ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը,  այդ տարածքը սուրբ է մեզ համար: Վերաբերմունքը այդ կառույցի նկատմամբ շատ ավելի լուրջ պետք է լիներ»,- ասաց բնապահպանը:

Նա չի կարծում, որ համալիրի շենքը կարող է վնասվել կամ քանդվել նոր սեփականատիրոջ կողմից շահագործվելու ընթացքում, բայց մտավախություններ ունի, որ շատ հնարավոր է, որ համալիրի շրջակայքում այլ շինություններ կառուցվեն: Տիկին Դանիելյանը հիշում է, որ մշտապես շրջանառվել է համալիրի շրջակայքում կազինոներ կառուցելու մասին խոսակցություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031