Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ապագայում կներկայացնենք». Հովհաննես Մարգարյան

Հոկտեմբեր 07,2015 20:45

Սահմանադրական փոփոխություններով Հայաստանն ավելի շատ դառնում է վարչապետական, քան խորհրդարանական երկիր: Այս կարծիքին է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Սահմանադրությամբ երկրի նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը պետք է ունենան այնպիսի հարաբերություններ, որպեսզի հավասարակշռեն իրար, ինչը չկա ԱԺ կողմից  ընդունված նախագծով: Բոլոր կարևոր որոշումները հենց վարչապետն է ընդունելու»,- համոզված է պատգամավորը: Նա Սահմանադրական փոփոխությունների նախագծում չի տեսել քաղաքական մենաշնորհը վերացնելու ոչ մի քայլ:

Պարոն Մարգարյանը բացատրեց նաեւ, թե ինչու են ԱԺ խմբակցության մի քանի պատգամավոր ոչ քվեարկել, մի մասը ձեռնպահ. «ՕԵԿ-ը չէր կարող կողմ քվեարկել փոփոխությունների  այս նախագծին, քանի որ չեն  ընդունվել մեր ներկայացրած  բոլոր առաջարկությունները: Բայց  քննարկումների արդյունքում եզրակացրինք՝ ճիշտ չի լինի,, եթե  բոլորս դեմ քվեարկենք, որովհետեւ մեր առաջարկություններից որոշներն, այնուամենայնիվ,  ընդունվել են»:

Նա նաեւ ասաց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու ճակատ է, ու ՕԵԿ-ը «Ոչ»-ի ճակատին միանալու անհրաժեշտություն չեն տեսնում. «Հայկական վերածնունդ»  միավորման մեջ արդեն իսկ ներգրավվել է 140 հասարակական եւ քաղաքական կազմակերպություն։ Մենք մեր ճակատն ունենք ի դեմս «Հայկական վերածննդի: Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ապագայում կներկայացնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031