Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությունը մեծ չէ»

Հոկտեմբեր 07,2015 20:30

Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի և ոչ գրքային հրատարակությունների բաժինն այսօր հայ գեղանկարիչների աշխատանքների ալբոմային հրատարակությունների ցուցադրություն էր կազմակերպել: Ցանկացողներն այն դիտելու հնարավորություն ունեն նաև վաղը՝ հոկտեմբերի 8-ին:

Ներկայացված են Մինաս Ավետիսյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Էդուարդ և Արամ Իսաբեկյանների, Նիկոլ Աղաբաբյանի, Հրանտ Թադևոսյանի, Սիմոն Գալստյանի, Ժանսեմի և այլ արվեստագետների աշխատանքների ալբոմային հրատարակությունները:

«Մեր բաժինը շատ հարուստ է հայ գեղանկարիչների ալբոմներով: Սակայն այս ցուցադրությունը մի փոքր համեստ ենք կազմակերպել, փորձել ենք առավել հայտնիներին ընդգրկել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արվեստի և ոչ գրքային հրատարակությունների բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը:

Նրա խոսքով՝ այսպիսի ցուցադրություններ իրենք հաճախակի են կազմակերպում: Այս կամ այն արվեստագետի հոբելյանը նշելիս անպայման ցուցադրում են նրա բոլոր ալբոմները:

«Մենք այստեղ նաև մի պահարան ունենք, որը նախատեսված է գեղանկարիչների ալբոմները հաճախակի ցուցադրելու համար: Այդ պահարանն անընդհատ թարմացվում է: Այնպես որ, այցելուներն այստեղ կարող են տեսնել ինչպես հայտնի, այնպես էլ այնպիսի նկարիչների ալբոմներ, որոնց անուններն անգամ չեն լսել»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա փոխանցմամբ՝ այսպիսի ցուցադրությունների այցելուները հիմնականում ուսանողներն են: Նրանց ավելի շատ հին և միջնադարյան շրջանի գեղանկարչությունն է հետաքրքրում, իսկ ժամանակակից գեղանկարչության նկատմամբ հետաքրքրությունը կարծես թե մեծ չէ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031