ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է. «Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման աշխատանքները կասեցվել են: 2013 թվականին ՀԱՊԿ քարտուղարությունը ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ ծրագիր էր մշակել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման համար, որտեղ պետք է պատրաստվեին ՀԱՊԿ անվտանգության ստորաբաժանումների կառույցների համար մասնագետներ: Այդ նպատակով գրանցվել էր «ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրամ» ոչ կոմերցիոն կազմակերպությունը»:
«ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին կողմ էր եղել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Այդ նպատակով անգամ ՀՀ կառավարությունը տրամադրել էր Երևանում գործող դպրոցներից մեկի տարածքը: Դրա հետ միասին, ոչ բոլոր ՀԱՊԿ անդամ երկրներն են աջակցել ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման գաղափարին: Բացի այդ, խնդիրներ են առաջացել՝ կապված նախագծի ֆինանսավորման հետ: Դրա հետ կապված՝ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարության համաձայնությամբ ՀԱՊԿ-ն կասեցնում է աշխատանքներն այդ նախագծի վրա»,- հայտարարել է Բորդյուժան:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Նովոստի–Արմենիա»-ի կայքում