Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Զ. Սարգսյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին. «Չեմ հասկանում դահիճի մարդասիրությունը». 1in.am

Հոկտեմբեր 07,2015 20:02

«Ես գիտեի, որ թոշակի տարիքի հասնելուց հետո նաև հիշողության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, բայց էս չափի… Կարդացի, ու երբ հասա էն տեղին, թե՝ «ես էդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում», սիրտս լցվեց…»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

«Էս մարդը մոռացել է, որ իր երկրում Հոկտեմբերի 27-ի դատավարություն է կոծկել, որ 2004թ.-ին Սահմանադրական դատարանի որոշումը ի կատար ածելու պահանջով փողոց դուրս եկած ժողովրդին քշելու համար «կոլցո» օպերացիա է իրականացրել և տվյալ պահի հիմնական երեք կուսակցությունների դռներ ջարդել, ներսում եղածներին կալանավորել ու գրասենյակները փակել է: Մոռացել է «Պապլավոկն» ու իրեն բարևած Պողոս Պողոսյանին, և վերջապես մոռացել է, որ իր կողմից հորինված շինծու պատրվակներով 2008 թվականի մարտի մեկին իր երկրի մայրաքաղաքում իր ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել ու 10 մարդու սպանել: Մոռացել է, որ իր երկիր եկավ մի շապիկով ու էսօր էս աղքատ երկրի ամենահարուստ մարդն է»,-հավելեց Սարգսյանը:

Արամ Սարգսյանը որևէ կերպ չի հասկանում «դահիճի մարդասիրությունը»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031