Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չմեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 19:01

Վարչապետը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հարցով կոնսոլիդացիա կա

«Տեսակետները բազմաթիվ են, բայց ակնհայտ է, որ այդ հարցի շուրջ կոնսոլիդացիա գոյություն ունի: Դա երեւաց նաեւ ԱԺ-ի քվեարկությունից: Քաղաքական ուժերն իրենց կարծիքը հայտնեցին եւ ես գտնում եմ, որ դա տեղին է եւ ժամանակին: Իսկ ընդհանուր կարծիքները `ես չեմ մեկնաբանում որեւէ մեկի տեսակետը»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`պատասխանելով լրագրողների հարցերին:

Հովիկ Աբրահամյանը հարցազրույց տվեց կառավարության հետ հարց ու պատասխանի ավարտից հետո: Մինչ այդ, հիշեցնենք, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ու ԱԺ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել լրագրողներին`վարչապետին հարցեր ուղղել:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`հնարավո՞ր է ինչ-որ քաղաքական ժամանակահատվածում որոշում կայացվի Քոչարյանին նույնպես բամփել: Հովիկ Աբրահամյանը հարցից տարակուսեց, ապա հարցով պատասխանեց. «Իսկ ո՞ւմ ենք մենք որոշում կայացրել»: Լրագրողները հիշեցրեցին`Գագիկ Ծառուկյանին: «Սխալ եք»,- ասաց վարչապետը`հորդորելով ուշադիր լսել իր հայտարարությունը:

2017 թվականին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին`սեփական կուսակցական ցուցակում, վարչապետն ասաց, որ քաղաքականության մեջ ինքը երբեք չի ասում երբեք. «Ամեն ինչ հնարավոր է»:

Այլ մանրամասները`խաղողի մթերման, տնտեսական աճի եւ ընդհանուր իրավիճակի մասին ավելի ուշ`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031