Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրոպայի խորհրդի մասնակցությունը կասեցնելու՝ իր որոշման մասին:
ԵԽ կայքում հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ 2014 թվականի հոկտեմբերից սկսած Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը մասնակցում էր Բաքվում տեղի ունեցող հանդիպումներին, որոնց նպատակն էր Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսության վերականգնումը:
«Չնայած այս նախաձեռնությանը, իրավապաշտպաների վիճակն այս երկրում, ընդհանուր առմամբ, էապես վատացել է: Մի շարք իրավապաշտպաններ վերջերս ազատազրկվել են եւ Եվրոպայի խորհուրդը ստացել է անհանգստացնող զեկույցներ նրանց պահպանման անընդունելի պայմանների մասին»,- նշված է հաղորդագրությունում:
Եվրոպայի գլխավոր քարտուղարն իր այս որոշման նաեւ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ