Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում շարունակվում է «Կարևոր է առաջին 1000 օրը» հանրային միջոցառումների շարքը՝ ուղղված մանուկների առողջության և սնուցման բարելավմանը

Հոկտեմբեր 07,2015 17:58

Ս.թ. հոկտեմբերի 8-ից սկսած՝ Հայաստանի 12 համայնքներում և Երևանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը կազմակերպում են «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագրով իրազեկման միջոցառումներ: Միջոցառումները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի շրջանակում:

Իրազեկման միջոցառման նպատակն է տեղեկացնել երիտասարդ և ապագա ծնողներին կրծքով սնուցման, վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման և գրագետ խնամքի սկզբունքների մասին ինչպես նաև նպաստել երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի ձևավորմանը: Միջոցառմանը մասնակցելու են տարածաշրջանի համայնքների բնակիչներ, այդ թվում` ուսանողներ, ներկայացուցիչներ դպրոցներից, մանկապարտեզներից և բժշկական հաստատություններից:

Կյանքի առաջին 1000 օրերը` ներարգանդային կյանքի 9 ամիսը և կյանքի առաջին 2 տարին կանխորոշում են մանկան առողջ ապագան: Այդ տարիներին աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի պարագայում: Վաղ մանկության շրջանում երեխաների կերակրման ճիշտ գործելակերպը և մինչև վեց ամիս բացառապես կրծքով սնուցումը, ժամանակին հավելյալ սնուցման կազմակերպումը, կրծքով հնարավորինս երկար կերակրումը վաղ մանկության զարգացման, մանկական հիվանդացության և մահացության իջեցման կարևորագույն նախադրյալներն են:

«Կարևոր է առաջին 1000 օրը» իրազեկման միջոցառման ընթացքում ներկաներին կողջունեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա կլինի նաև բժիշկ-մանկաբույժ Նանե Մնացականյանը, ով հանգամանորեն, ուսանելի օրինակների վրա հիմնվելով կներկայանա «Կարևոր է առաջին 1000 օրը» դասախոսությամբ: Սա հիանալի հնարավորություն է ծնողների համար իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու մասնագետին և լսելու նրա խորհուրդները:

Իրազեկման միջոցառման երկրորդ հատվածում երիտասարդ ծնողները կմասնակցեն «Կարևոր է առաջին 1000 օրը» ինտերակտիվ խաղին, կհարստացնեն իրենց գիտելիքները երեխաների առողջ սնուցման և պատշաճ խնամքի վերաբերյալ, կունկնդրեն և կդիտեն երաժշտական համարներ տեղի մշակութային խմբերի կատարմամբ:

«Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի փետրվարին և կիրականացվի մինչև 2016 թվականի հունիսի վերջ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031