Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղհայցի քննությունը։
Հայցվորները պահանջում են մոտ 3 մլն 400.000-ի չափով գումար հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։
«Ուղղակի գումարները, որոնք նրանք ներկայացրել են բուժման համար, ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի։ Մենք համապատասխան գրություն ենք ուղարկել ապահովագրական ընկերությանը, որպեսզի հասկանանք արդյոք ապահովագրական ընկերությունը արդեն իսկ չի վճարել այդ գումարները, կամ պատրա՞ստ է վճարել, թե ոչ»,- «Ա1+»-ին ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ