Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Սահմանադրության այս տարբերակը հնարավորություն է տալիս քաղաքական մենաշնորհից դուրս գալու»

Հոկտեմբեր 07,2015 17:25

«Նոր Սահմանադրության տարբերակը էականորեն շատ ավելի լավն է, քան գործող Սահմանադրությունը»,- հոկտեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ երկու առաջարկություն է ներկայացրել եւ երկուսն է ընդունվել են: Այդ առաջարկություններից մեկը Կենտրոնական բանկի խնդիրների եւ նպատակների մասին է, իսկ մյուսը՝ մենաշնորհների. «Սահմանադրության այս տարբերակը հնարավորություն է տալիս քաղաքական մենաշնորհից դուրս գալու, ամենակարեւոր խնդիրն է: 1995 թվականից մինչեւ հիմա ես պատգամավոր եմ, ամենաերկար պատգամավորներից մեկն եմ, որ մնացել եմ, չի եղել մի ժամանակահատված, որ համամասնական ընտրություններում քաղաքական 1 ուժ վերցնի բացարձակ մեծամասնություն, չի եղել քաղաքական ընտրություններից 1 ժամանակահատված, որ ընդդիմադիր ուժերը չուզեն համամասնական ընտրացուցակներով գնալ ընտրություններին, չգիտես՝ ինչու: Այսինքն՝ անցած անգամ Հանրապետականը, հիմա որ ունենք բացարձակ քաղաքական մեծամասնություն, ունի, եթե ես չեմ սխալվում, համամասնական ցուցակով անցած 43 պատգամավոր, այսինքն՝ որ իր 66-ը լրացնի, դա մեծամասնականից եկած թիվ է: Հիմա ասում ենք՝ հրաժարվում ենք մեծամասնականից, ես չգիտեմ՝ ինչի համար է սա արվում»:

Վարդան Այվազյանը առանձնացրեց նաեւ մենաշնորհների խնդիրը՝ նշելով, որ մենաշնորհը պետք է կարգավորվի օրենքով. «Այսինքն՝ եթե մարդն ունի մենաշնորհ, մենք պետք է օրենքով նախօրոք նախատեսենք դա: Այսինքն՝ լրջագույն խնդիրներ են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031