Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ վեճ՝ ԱԺ-ում. Ալեքսանդր Արզումանյանն ու Մելքումյանը գոռգոռացին ու վիրավորեցին միմյանց

Հոկտեմբեր 07,2015 16:58

ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին փորձեց հարց ուղղել:

Նախ նրան գովելուց հետո Մելքումյանը նշեց, որ չենք զգում հաղորդումների լուսաբանման ազատությունը. «Օրինակ, ОРТ-ում դուք տեսնում եք, որ երբ Պուտինը ելույթ է ունենում ինչ-որ տեղ, կամ կրիտիկական պահ է, ռմբակոծություն է եւ այլն, տաղավարում հավաքվում են հեղինակավոր մարդիկ ու քննարկում են՝ կամ չունի՝ դա ինքնաբուխ է, թե կազմակերպված է»:

Այս խոսքերը լսելուն պես՝ Ալեքսանդր Արզումանյանը սկսեց տեղից բղավել եւ վիճել. «Մի հատ էլ Կիսիլյով բերեք Հայաստան, որ էշ-էշ դուրս տա»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը վարում էր նիստը, փորձեց հանգստացնել կրքերը. «Պարոն Արզումանյան, չի սազում ձեզ»:

Միքայել Մելքումյանն էլ բարկացավ. «Պարոն Արզումանյան, ի՞նչ եք ոգեւորվել, չհասկացա՛»:

Ալեքսանդր Արզումանյանը ներողություն խնդրեց ընդհատելու համար, բայց Մելքումյանը կարծես չներեց եւ տոնը բարձրացրեց. «Դե ուրեմն մի ոգեւորվեք, ձեզ կոռեկտ պահեք ու ոչ մի բան էլ չանեք սրանից հետո: Որեւէ կերպ չոգեւորվե՛ք»:

Շարմազանովի խոսքերով՝ 131 պատգամավոր են եւ կարող է որեւէ մեկի դուրը չգալ մյուսի կարծիքը, բայց դա իրավունք չի վերապահում տեղից ռեպլիկ անել. «Ես չեմ կարծում, որ ձեր յուրաքանչյուր միտք Մելքումյանի դուրը կգա: Իրար հարգեք, չափահաս մարդիկ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031