Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Ռոբերտ Քոչարյանը լուրջ քաղաքական գործիչ է, բայց թիմ չունի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 15:48

«Քոչարյանը երկրորդ նախագահն է, պիտի իր տեսակետն ասեր, ասել է: Հիմա դա քննարկելի չէ, որովհետև մինչև դա ընդդիմադիրները, «ոչ»-երը խնդրին անդրադարձել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին`ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

«Ռոբերտ Քոչարյանն, ի վերջո, ՀՀԿ-ին սատարող ուժ է եղել և կցանկանայի, որ ավելի բարձր արժեքներով քաղաքական գնահատական տար»,- ասաց ԱԺ նախագահը: Լրագրողներից մեկն էլ հարցրեց` կիսո՞ւմ եք Էդուարդ Շարմազանովի տեսակետը, որ Ռոբերտ Քոչարյանը արատավոր համակարգի հիմնադիր է, Գալուստ Սահակյանն ասաց, թե Շարմազանովը նման գնահատական չի տվել ու նկատեց, որ եթե համակարգը արատավոր է, ապա դրա մեջ բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:

Դիտարկմանը`հնարավո՞ր է ինչ-որ ժամանակահատվածում որոշում կայացնեք Քոչարյանին բամփել, ԱԺ նախագահն ասաց, թե իրենք բամփում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մեկ այլ դիտարկման` փաստորեն, Ծառուկյանն ունե՞ր դրա կարիքը, Գալուստ Սահակյանը չպատասխանեց:

Գալուստ Սահակյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը բավական լուրջ քաղաքական գործիչ է, բայց այս պահին չունի այն թիմը, որ կարողանա տապալել սահմանադրական փոփոխությունների ընթացքը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031