Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր քաղաքացիներից բոլորը մեծ վարկային բեռ ունենան, դա նշանակում է՝ մենք զարգացած երկիր կլինենք». ԿԲ փոխնախագահ

Հոկտեմբեր 07,2015 15:12

ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015-ի դրամավարկային քաղաքականության քննարկման ժամանակ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն իր ամփոփիչ ելույթում պատասխանեց պատգամավորների քննադատություններին:

Նա ասաց, որ 4 տոկոս գնաճը լրիվ իրատեսական կանխատեսում է այս պայմաններում. «Կփոխվի աշխարհում իրավիճակը՝ մենք կգանք ազնիվ կզեկուցենք, իսկ եթե այն կանխատեսումների շրջանակում է աշխարհը, ինչ այսօր կա, այն պրոբլեմների մեջ է, ինչ այսօր գոյություն ունի, մենք կանխատեսում ենք 4 -+ 1.5 տոկոս գնաճ եւ ֆինանսական կայունություն»:

Նա ասաց, որ շահարկումներից խուսափելու համար կարող է տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումն էլ հրապարակել. «2015-ին մենք կանխատեսում ենք 2.5-3.8 տոկոս տարեկան տնտեսական աճ»:

Պատասխանելով Տիգրան Ուրիխանյանի գնահատականներին, որ մեր երկիրը մեծ վարկային պարտավորություններ ունի եւ երկիրը վերածվել է լոմբարդի՝ Ներսես Երիցյանն ասաց. «Եթե մեր քաղաքացիներից բոլորը մեծ վարկային բեռ ունենան, դա նշանակում է՝ մենք զարգացած երկիր կլինենք: Բնականաբար, երբ վարկ ես վերցնում՝ նոր ռիսկ ես վերցնում: Դա վերցնելու պահին բոլորը գոհ են, եթե, իհարկե, դրանք չեն վերցնում այլ պարտքերը մարելու համար: Բանկերը նրա համար են, որ վարկերը սպասարկեն: Պետք չէ բացառել չարաշահումները եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարումները, դրա համար էլ ձեւավորել ենք սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր կառույցներ»:

Նա ասաց, որ բիզնեսի համար ծրագրային մատչելի վարկեր կան: Նա ասաց, որ ժամանակն է, որ վստահենք միմյանց եւ վստահենք ԿԲ-ի վարած քաղաքականությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031