Քաղաքացի Նունե Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հոկտեմբերի 5-ին իր բնակարանից ոսկյա զարդեր գողանալու վերաբերյալ հաղորդում տալու կապակցությամբ գնացել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողները սկսել են անհարկի գոռգոռալ իր վրա՝ անտեսելով հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ իր պահանջը:
Ոստիկանության ծառայողների դրսևորած վարքագծի արդյունքում ինքը հեռացել է, քանի որ վերջիններս, տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:
Քաղաքացի Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ