Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա էլ է լավություն». Սամվել Կարապետյանի՝ ՀԷՑ-ը գնելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 15:32

«Այս խումբը՝ «Տաշիր» խումբը, իր վրա վերցրել է, այո՛, մեր պետության շահերից ելնելով բարդ խնդրի լուծում, ինչպիսին Հայկական էլեկտրական ցանցերն են»,- հոկտեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Նա ընդգծեց, որ ՀԷՑ-ը գտնվում է չափազանց վատ վիճակում, ինչպես կառավարման, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով, եւ դա իր արտացոլումն է ունեցել հասարակության շրջանակներում. «Այս իրավիճակում, իհարկե՛, պետք է անպայման որեւէ մի ելք, ես կասեի մինչեւ անգամ փրկություն, եւ այդպիսի ելք այս պահին հանդիսացավ Սամվել Կարապետյանի կողմից, «Տաշիր» խմբի կողմից ձեռքբերումը, գնումը, որը, ըստ մեր կոպիտ հաշվարկների, այնտեղ ասում ենք 200 միլիոնից մինչեւ 300 միլիոն ներդրում է պետք, բայց ես՝ որպես ինժեներ մարդ, հասկանում եմ, որ արդիական, ժամանակակից, վերազինված, արդյունավետ գործող էլեկտրական ցանցեր ունենալու համար, առնվազն 500 միլիոն դոլարի ներդրում է պետք: Եվ ես ուզում եմ մտածել, որ այդ խմբի կողմից, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի կողմից, ամենայն հավանականությամբ, պետք է սա համարել ընդգծված մեծ նվեր հայ ժողովրդի համար»:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ կարելի է արձանագրել, որ «Տաշիր գրուպի» իրականացրած բարեգործական ծրագրերի արդյունքում տեսնում ենք լավ կատարված աշխատանքներ, եւ դա հավաստում է, որ հետագայում կունենանք որակով իրականացվող ծառայություն. «Այդ մարդը լավությունից բացի ուրիշ ոչ մի բան չի արել այս երկրում, սա էլ է լավություն՝ ծանր վիճակում վերցնել այդ կազմակերպությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031