Լրահոս
Օրվա լրահոսը

«Է՜, պարոն Զուրաբյան, ոնց որ թե վերջին փամփուշտներն էլ են պրծնում». Գալուստ Սահակյանը՝ ՀԱԿ-ին

Հոկտեմբեր 07,2015 14:37

«Պարզ է, որ այս ընթացքում դուք վախենում եք սոցիալական հնարավոր պայթյունից, ուզում եք զերծ մնալ տնտեսության զարգացման որեւէ քայլից եւ առնվազն մինչեւ Սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու եք վարել դրամի փոխարժեքի անկման, զսպման քաղաքականությունը՝ էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը: Մենք հայտնվել ենք փակուղու մեջ: Իշխանությունների սխալ եւ հանցավոր դրամավարկային տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ վերարտադրման սահմանադրափոխության ծրագիրը շատ թանկ են նստելու մեր ժողովրդի եւ երկրի տնտեսական զարգացման վրա՝ առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ եւ արտագաղթի նոր ալիք: Ուստի հանցավոր վերարտադրման այս ծրագրին դեմ ասելը վերածվում է ոչ-ի՝ ամբողջ այս ռեժիմին եւ նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին»,- այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Է՜, պարոն Զուրաբյան, վերջից պիտի սկսեիք: Ոնց որ թե վերջին փամփուշտներն էլ են պրծնում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Զուրաբյանին պատասխանելու հարցում ՀՀԿ-ին օգնության հասավ: Նրա խոսքերով՝ Զուրաբյանի պիտակավորման մեջ իրենք էլ են տեղավորվում. «Ոչ թե հակադարձելու համար եմ ասում, այլ ես չեմ մտածում, որ տնտեսության կառավարումը եւ ֆինանսական համակարգի կառավարումը միտումնավոր հանցավոր բաղադրիչ է պարունակում, որովհետեւ մենք էլ ձեզ հետ միասին պատասխանատու ենք: Ասել, որ սա հանցավոր է եւ պիտակավորել, մենք պետք է գանք 20 տարի առաջվանից ստեղծված ժառանգությանը: Կարողանո՞ւմ ենք մենք կոտրել մեր հանրապետությունում կիսաօլիգարխիկ համակարգը, ապամենաշնորհացնենք, թե՞ պիտի հաշվի նստենք նրանց հետ, որովհետեւ առաջին 400 հարկատուները ապահովում են պետբյուջեի մուտքերի 55 տոկոսը: Եթե կազմաքանդենք, կարող է ընդհանրապես կատաստրոֆայի առաջ կանգնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031