Կիրակի, հոկտեմբերի 4-ին անցկացվեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկի գավաթ» մինի-ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը: Երրորդ տեղի համար մրցում էին “Վաճառք” թիմը (POS վարկավորում) “United” (Բանկային ռիսկերի վերահսկողության Դեպարտամենտի և Գործառնական Դեպարտամենտի միացյալ թիմ) թիմը, որտեղ հաղթանակը տարավ “United” թիմը:
Գավաթը խաղարկեցին “ՓԲՎ” Փոքր բիզնեսի վարչության և ‘Երևան 1” (Երևան քաղաքի մասնաճյուղեր) թիմերը: Գավաթակիր դարձավ Փոքր բիզնեսի վարչության թիմը:
Բանկի ղեկավարությունը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին շնորհեց մեդալներ և գլխավոր մրցանակը` գավաթ:
“Լավագույն ռմբարկու” և “Լավագույն գոլի հեղինակ” ճանաչվեց Վահե Արսենյանը Փոքր բիզնեսի վարչության թիմից: