Լրահոս
Օրվա լրահոսը

Ալկոհոլային խմիչքների արտահանման ծավալները 70 տոկոսով նվազել են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 13:38

«Ոչ թե մթերող ընկերությունները պատրաստ չեն, այլ ալկոհոլոյին`գինի, կոնյակի արտահանման ծավալները կրճատվել են 70 տոկոսով»,-այսօր խորհրդարանում, Aravot.am-ի հարցին ի պատասխան, ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը:

Նա հավելում է, որ բերքն այս տարի ընդհանրապես առատ է եղել եւ խնդիր է առաջանում հիմնականում բերքի ավելի մասով. «Ովքեր պայմանագիր ունեցել են, պայմանագրային խաղողները բոլորն էլ ընդունում ենք: Գյուղացիների մի մաս կա, չեն սիրում պայմանագիր կապես, ես ձեզ ասեմ: Նայում են, տեսնում են որտեղ որ ընդունենք շահավետ ա, էնտեղ ա ծախում»:

Հետաքրքրվեցինք`ինչո՞վ է պայմանավորված արտահանման ծավալների նման անկումը, քանի որ անցյալ տարի այս ժամանակահատվածում նաեւ Ալեքսան Պետրոսյանն էր պնդում, որ ԵԱՏՄ-ի շուկան արտադրողների եւ արտահանման առումով լայն հնարավորություններ է բացելու: Դիտարկումն այդքան էլ դուր չեկավ պատգամավորին, բայց նա պատասխանեց, որ ԵԱՏՄ-ին անդամագրվելը բոլորովին կապ չունի ռուսական ռուբլու անկման հետ. «Մենք դոլարով ենք ծախել Ռուսաստանում, ռուսական ռուբլին արժեզրկվել է հարյուր տոկոսից ավել, տեղյակ եք: Էդ պայմաններում մեր ապրանքները էդ շուկայում անմրցունակ են դառնում, որովհետեւ ապրանքը չի թանկացել»:

Նկատենք, սակայն, որ անցյալ տարի այս շրջանում, երբ բոլորը ջանում էին հիմնավորել ԵԱՏՄ-ին անդամակցությունն, արդեն իսկ ակնհայտ էր, որ Ռուսաստանի տնտեսությունը չի կարող հեռանկարներ խոստանալ:

Պատգամավորն այն կարծիքին է, որ հայ գործարարները պետք է նորանոր շուկաներ փնտրեն`ՌԴ-ից եւ Եվրոպայից դուրս:

Զրույցի այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031