Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն է ստացել Սյունիքի անտառներից։ Այս անգամ խոսքը վերաբերում է արդեն «Շիկահող» պետական արգելոցի և նրան անմիջապես հարակից տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումներին։ Մեր ստացված տեղեկությունների համաձայն, դրանք արվել են արգելոցի 10-րդ պահաբաժնում՝ Մազրա գյուղատեղի հարևանությամբ, նույնանուն գետի աջ ափի ուղղությամբ, և Ծավ գետի աջ ափին, 16-րդ դարում կառուցված կամրջից մոտ հարյուր մետր գետի հոսանքով վերև։
Ահազանգը փոխանցում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը և «Հայանտառ»-ին, որպեսզի նրանք պարզեն այդ տարածքների պատկանելիությունը, հայտնաբերեն այս խախտումները և ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ Հայաստանի բոլոր անտառների վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մեր նախորդ ահազանգի հետքերով պետական մարմինները Կապանի անտառտնտեսությունում հայտնաբերել են ապօրինի հատված 141 ծառ և 11 ճյուղ։ Հարուցվել է քրեական գործ, իսկ այդ տեղամասի անտառապետն ու անտառապահն ազատվել են աշխատանքից։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Կարդացեք նաև
Լուսանկարում` «Շիկահող» պետական արգելոցի տարածք