Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Մեծամորի ատոմակայանը դադարի աշխատել, էլեկտրաէներգիայի սակագինը 3 անգամ կավելանա». TASS

Հոկտեմբեր 07,2015 13:32

Մեծամորի ատոմակայանի աշխատանքը Հայաստանում կարող է օգնել էականորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այս հայտարարությունն, ըստ «TASS»-ի, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, «Ատոմեքս-Հայաստան» համաժողովի ընթացքում արել է ռուսական «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:

«Գործող էներգաբլոկն ապահովում է էլեկտրաէներգիայի 35%-ից 37%-ը: Սա Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցն է: Մենք ուսումնասիրել ենք կատարված հաշվարկները: Եթե հանկարծ Մեծամորի ատոմակայանը դադարի աշխատել, էլեկտրաէներգիայի սակագնը 3 անգամ կավելանա»,- նշել է Կիրիենկոն:

Նա նաեւ ավելացրել է, որ սա ավելի էժան էլեկտրաէներգիա է եւ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի հաշվին Հայաստանի կառավարությունը կարող է էականորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության եւ գործարարների համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031