Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Մանուկյան. «Ռուսները կամա, թե ակամա օգնում են Իսլամական պետությանը»

Հոկտեմբեր 07,2015 13:22

«Արդեն մեկ տարի է` ԱՄՆ-ն ռմբակոծում է Իսլամական պետության դիրքերը, մենք տեսնում ենք՝ արդյունավետությունը շատ ցածր է եւ դա հնարավորություն է տալիս շատերին խոսել, որ միգուցե ամերիկացիների նպատակը չէ վերացնել Իսլամական պետությունը»,- հոկտեմբերի 7-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրավիճակի մասին, ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արեւելագետ Սուրեն Մանուկյանը:

Նա նկատեց, որ Իսլամական պետությանը ռմբակոծում են արդեն մեկ տարի, մոտ վեց հազար ռմբակոծություններ են եղել այս ընթացքում, սակայն վճռորոշ տեղաշարժ չի լինում: Անդրադառնալով Ռուսաստանի դերակատարությանը՝ Սուրեն Մանուկյանն ասաց, որ Ռուսաստանը վաղուց կա այդ տարածաշրջանում. «Բոլոր խաղացողները, որոնք մտնում են Սիրիա, խոսում են Իսլամական պետության դեմ պատերազմի մասին, Իսլամական պետությունը առասպելական ինչ-որ բան է դարձել, որովհետեւ բոլորի համար իրենց գործերը իրենց նպատակները իրականացնելու շատ լավ մոդել է, շատ լավ թիրախ է, տիեզերական չարիքն է: Ռուսները նույնպես, Պուտինը, երբ ՄԱԿ-ում ելույթի ժամանակ խոսում էր, խոսում էր, որ Իսլամական պետության դեմ պետք է միավորվել»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը Իսլամական պետության դեմ ոչ մի պատերազմ չի պատրաստվում մղել, որովհետեւ Իսլամական պետությունը ոչ մի ճակատ չունի Բաշշար ալ-Ասադի բանակի հետ. «Ռուսաստանի ամենակարեւոր նպատակը այս ամբողջ խառնաշփոթում՝ Ասադի կառավարման պահպանումն է: Ստացվում է այնպես, որ ռուսները կամա, թե ակամա օգնում են Իսլամական պետությանը, որովհետեւ կռվում են մյուս խոշոր իսլամիստների՝ ալ-Նուսրա ճակատի դեմ, ռմբակոծում են իր ճակատները եւ դրանով, իհարկե՛, փորձում են նախապատրաստել սիրիական բանակի հակահարվածը, բայց միաժամանակ դրանով հեշտացնելով Իսլամական պետության գործը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031