Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Դեւրիկյանը՝ «անկոմպլեքս» գրողների եւ գռեհկաբանության մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 07,2015 13:14

«Այսօր անհրաժեշտություն կա սահմանելու, թե որն է ժողովրդախոսակցական կենդանի լեզուն, որը կարող է կիրառվել գրականության մեջ, եւ ո՞րն է գռեհկաբանությունը, ո՞րն անթույլատրելի է, ասենք, լրատվամիջոցների համար»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով արդի հայերենի խնդիրներից, ասաց ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը՝:

Նա նշեց, որ վերոնշյալ խնդիրը դարեր շարունակ եղել է. «Օրինակ` մեր պատմիչների մոտ առկա ինչ-որ ժողովրդախոսակցական դրսեւորում, որը ժամանակին «ցածր հայերեն» են համարել, այսօրվա լեզվի համար անգին գանձ կարող է լինել: Երգի պարագայում էլ ասում ենք՝ ռաբիս, իսկ միջնադարյան ժողովրդագուսանական երգերն այսօր բարձր բանաստեղծություններ համարում: Բայց միջնադարյան հեղինակներին ավելի են քարկոծել, քան այսօրվա որեւէ երգչին, որի երգի մասին կարող ենք ինչ-որ բան ասել»,-նշեց Վարդան Դեւրիկյանը:

Գրականագետի խոսքով՝ անթույլատրելի բառերի հարաբերակցության խնդիրը նաեւ գրականության մեջ է արտացոլվում. «Այն ավելի ցավագին է արտահայտվում ժամանակակից գրականության մեջ. այսպես կոչված անկոմպլեքս երիտասարդները գրում են այնպիսի բաներ, որոնք ճիշտ չեն: Այսինքն՝ ո՞րն է գռեհկության եւ անպարկեշտության սահմանը… Հիմա գլավլիտ չկա, փոխարենը՝ այդ խնդիրն է առկա»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արդի հայերենի խնդիրների ուսումնասիրության նպատակով Գրականության ինստիտուտում մեկնարկել է Հայերենագիտական 10-րդ գիտաժողովը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031