Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 9 ոստիկան է ձերբակալվել: Այս որոշումը, ըստ «Today’s Zaman»-ի, երեկ կայացրել է Թուրքիայի դատախազությունը:
Նրանք մեղադրվում են պաշտոնական փաստաթղթերի կեղծման եւ ծրագրված սպանությանն օժանդակելու հոդվածներով:
Հրանտ Դինքին 2007 թվականի հունվարի 19-ին «Ակօս» թերթի խմբագրության դիմաց սպանել է 17-ամյա Օգյուն Սամասթը: 2012 թ. հունվարին վերջինս դատապարտվել է 23 տարվա ազատազրկման:
Որոշ ժամանակ անց Թուրքիայի մեկ այլ դատարան Յասին Հայալին ցմահ ազատազրկման է դատապարտվել: Նա մեղադրվում է սպանությունը հրահրելու մեջ: Սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն արդարացվել է:
Կարդացեք նաև
2014 թվականին Օգյուն Սամասթը նոր ցուցմունքները սկիզբ դրեցին նոր հետաքննության, որի շրջանակներում մի շարք բարձրաստիճան ոստիկաններ եւ պաշտոնյաներ են ձերբակալվել:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ