Հոկտեմբերի 7-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու Արցախում սեպտեմբերի 25-ին հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայող Խաչատուր Պապիկյանին:
Արա Սադոյանը զրուցեց զինծառայողի հետ, քաջալերեց և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մաղթեց շուտափույթ ապաքինում, հավաստիացնելով, որ հայոց զինվորները քաղաքային իշխանությունների և անձամբ իր մշտական ուշադրության կենտրոնում են: Զինծառայողը իր շնորհակալությունը հայտնեց այցելության և տածած հոգատարության համար` խոստանալով ապաքինվելուն պես շարունակել ծառայությունը Հայրենիքնին: